Մեդվեդևի՝ Վաշինգտոնի, Մոնրեալի և Ցինցինատիի մրցաշարերի լավագույն հարվածները (տեսանյութ)

20:48 21.08.2019

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը հրապարակել է Դանիլ Մեդվեդևի՝ հյուսիսամերիկային մրցաշարերի լավագույն հարվածները։

Մեդվեդևը 3 շաբաթվա ընթացքում մասնակցեց Վաշինգտոնի, Մոնրեալի և Ցինցինատիի մրցաշարերին՝ բոլոր դեպքերում դուրս գալով եզրափակիչ։

Վաշինգտոնի մրցաշարի եզրափակչում ռուս թենիսիստը պարտվեց ավստրալացի Նիկ Կիրյոսին, Մոնրեալում՝ իսպանացի Ռաֆայել Նադալին, իսկ Ցինցինատիի ATP-1000 շարքի մրցաշարի եզրափակչում հաղթեց բելգիացի Դավիդ Գոֆենին։ Մեդվեդևի կարիերայում սա առաջին «Մասթերս» կարգի տիտղոսն է։

Նման արդյունքների շնորհիվ ռուս թենիսիստը ATP վարկանիշային աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական։

Share |

Լրահոս

Loading...