Արմեն Բաբալարյան. Սահակ Հովհաննիսյանն ու Շանթ Խաչատրյանը մեծ ներուժ ունեն

00:00 21.08.2019

Հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփել է Տալինում ավարտված երիտասրադների աշխարհի առաջնությունը:

«Արդյունքները ինձ միշտ էլ չեն բավարարում, քանի որ չկան չեմպիոններ: Բայց կան մեդալակիրներ՝ փոխչեմպիոններ, որի համար ես շատ ուրախ եմ: Ընդհանուր մասնակցությունը համարում եմ բավարար,բայց մենք կորցրեցիքն երեք ոսկե մեդալ: Առաջինը Տիգրան Մինասյանն էր: Նա կիսաեզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 7:1 հաշվով,սակայն ինչ-որ բան կատավեց և պարտվեց 7:8 հաշվով և կորցրեցինք եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը: Մնացած քաշային կարգերում հնարավորություն կար մեդալ նվաճել, բայց յուրաքանչյուրին մի բան խանգարեց»,- ասել է Արմեն Բաբալարյանը:

82 կգ քաշային կարգում պատանիների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Խաչատրյանի գոտեմրատերը՝ վերլուծելիս Արմեն Բաբալարյանն ասել է, որ վերջինս նոր է տեղափոխվել երիտասարադների տարիքային խումբ և դեռևս կան որոշակի բարդություններ և հարմարվելու խնդիրներ.

«Ինձ թվում է Կարենը մյուս տարի կասի իր խոսքը»:

Ըստ Արմեն Բալաբլարյանի՝ Սահակ Հովհաննիսյանը մինչև եզրափակիչ կատարել է մարզիչների տրված բոլոր հանձնարարությունները.

«Բայց նրա հակառակորդը փորձառու ու տիտղոսակիր ըմբիշ էր և ինչ- որ տեղ Սահակի մոտ զգացվեց փորձի պակասը, նա չկարողացավ իրեն դրսևորել։ Նույնը վերաբերում է նաև Շանթ Խաչատրյանին, վրացի ըմբիշին Շանթը Բաթումիի մրցաշարում հաղթել էր 7:0 հաշվով, բայց այստեղ թե՛ նա, թե՛ Սահակը եզրափակչում չկարողացան մեր հանձնարարությունները կատարել: Նրանց արդյունքը բավարար եմ գնահատում, քանի որ ավելին անելու ներուժ ունեն»,-ասել է հավաքականի ավագ մարզիչը:

Մինչև տարեվարեջ հունահռոմաեկան ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը կմասկանկցի 2-3 միջազգային մրցաշարի և դեկտեմբերին ուզումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Share |

Լրահոս

Loading...