Չելսին խափանել է Բակայոկոյի վերադարձը Մոնակո

16:41 21.08.2019

«Մոնակոն» ցանկանում է պայմանագիր ստորագրել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Տիմոե Բակայոկոյի հետ։ 

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը, ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Մոնակո», սակայն գործարքը խափանել է «Չելսին»։ Բանն այն է, որ լոնդոնցիները չեն ցանկանում ֆրանսիացի ֆուտբոլիստին բաց թողնել վարձակալական հիմունքներով։ 

Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Միլանի» կազմում։ «Ռոսոներիները» չցանկացան գնել Բակայոկոյին մրցաշրջանի ավարտից հետո։ 

Մինչ 2017 թվականին «Չելսի» տեղափոխվելը Բակայոկոն հանդես է եկել հենց «Մոնակոյի» կազմում։ «Կապույտները» նրա համար 40-45 միլիոն եվրո էին վճարել։ 

Share |

Լրահոս

Loading...