Բարսելոնան և Յուվենտուսը կարող են անսպասելի փոխանակում կատարել

15:57 21.08.2019

«Բարսելոնան» և «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին կարող են բավականին անսպասելի փոխանակում կատարել։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «բիանկոներիների» խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով։ Եթե «Բարսելոնան» ամեն դեպքում քայլեր ձեռնարկի Մանջուկիչին գնելու համար, գործարքի մեջ կարող է ներառվել Իվան Ռակիտիչը, ում նկատմամբ հետաքրքրություն կա իտալական գրանդից։ 

Հիշեցնենք, որ թե՛ «Բարսելոնան», թե՛ «Յուվենտուսը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձել են ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական գրանդը պատրաստ է Նեյմարի գործարքի մեջ ներառվող ֆուտբոլիստների թվում տեղ հատկացնել Իվան Ռակիտիչի համար։ 

Share |

Լրահոս

Loading...