Բարսելոնան ցանկանում է Նեյմարին վարձակալել երկու տարով

13:59 21.08.2019

«Բարսելոնան» շարունակում է աշխատել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերի հարցով։

Կատալոնական ակումբը փարիզցիներին առաջարկել է 27-ամյա հարձակվողին 2 տարով վարձակալել՝ երկրորդ մրցաշրջանից հետո գնելու պարտավորությամբ։ Ընդ որում, երկու տարվա վարձակալության համար ֆուտբոլիստին կվճարվի տարեկան 8,5 միլիոն եվրո՝ Կոուտինյոի վարձակալությունից ստացված գումարներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կմերժի «Բարսայի» առաջարկը ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձակալելու համար, քանի որ ակումբը վստահ չէ, որ կատալոնացիները կկարողանա Նեյմարին ձեռք բերել հաջորդ ամռանը: Փարիզյան թիմում կարծում են, որ կատալոնացիները կխնդրեն գումարը բաժանել տրանշերի, իսկ այդ տարբերակը ՊՍԺ-ին ձեռնտու չէ։ Երկու տարով վարձակալությունը «Բարսելոնային» թույլ կտա գումար գտնել Նեյմարի ամբողջական տրանսֆերի համար:

Share |

Լրահոս

Loading...