Կարագերը Չելսիի խաղը համեմատել է բասկետբոլի հետ

13:30 21.08.2019

«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է այս մրցաշրջանում «Չելսիի» խաղի մասին: Լոնդոնցիները երեք խաղում Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ դեռ ոչ մի հաղթանակ չեն տարել:

«Ես կարծես բասկետբոլային հանդիպում եմ դիտում։ Լեմպարդի գաղափարները տեսանելի են, նա ձգտում է խաղալ այնպես, ինչպես խաղում են թոփ ակումբները: Մարդիկ ասում են, որ «Չելսին» ձանձրալի է խաղում, սակայն թիմի մոտ դեռ չի ձևավորվել գնդակին լավ տիրապետելու կարգը։ Ֆրենկը ցանկանում է, որ իր եզրային պաշտպանները միանան հարձակմանը, բայց Ասպիլիկուետան փորձառու պաշտպան է և գիտի, որ այդպես պարբերաբար պետք չէ անել: Նրանք ամեն անգամ խոցելի են դառնում հակագրոհների ժամանակ՝  ազատ տարածություններ թողնելով: Այդ իսկ պատճառով «Չելսիի» մոտ դեռ ամեն ինչ չէ, որ ստացվում է:

Չեմ կարծում, որ պետք է անել այն ամենը, ինչ մարզիչը խնդրում է։ Երբեմն պետք է մտածել սեփական գլխով», - լեգենդի խոսքերը փոխանցում է Sky Sports-ը:

Share |

Լրահոս

Loading...