Դեմբելեի գործակալ. Ուսմանը 1000 տոկոսով մնալու է Բարսելոնայում

11:48 21.08.2019

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոն հայտնել է, որ ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից:

«Ուսմանը ոչ մի րոպե չի մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին։ Նա իրեն շատ լավ է զգում ակումբում, չնայած եվրոպական մեծ թիմերի հետաքրքրությանը, նա ցանկանում է երկարաժամկետ հաջողության հասնել։ Ցավոք, վնասվածքը ժամանակավորապես հնարավորություն չի տա խաղալ Ուսմանին, բայց դա չի ազդում նրա հաջողության ծարավի վրա: Համոզված եմ, որ նա հնարավորինս սեղմ ժամկետում կվերադառնա, որպեսզի պատասխանի այն քննադատությանը, որը վնաս է հասցնում իր իմիջին։ Վստահ եմ, որ նա կմնա «Բարսայում» և կկրի ակումբի գույները», - ասել է Սիսոկոն:

Անցած մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 29 հանդիպման և դարձել 8 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...