Դիբալան այլևս չի բանակցում ՊՍԺ-ի հետ

22:20 21.08.2019

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան դադարեցրել է «Պարի Սեն Ժերմենի» ներկայացուցիչների հետ բանակցությունները։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին անգամ Դիբալայի գործակալը ՊՍԺ-ի հետ հեռախոսային բանակցություններ է ունեցել 10-15 օր առաջ։ Ֆուտբոլիստն այլևս չի ցանկանում դիտարկել ՊՍԺ տեղափոխության տարբերակը և մտադիր է մնալ «Յուվենտուսում»։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Դիբալայի տրանսֆերի համար «Յուվենտուսին» առաջարկել էր 80 մլն եվրո։

Share |

Լրահոս

Loading...