Ռուսեդսկի. Չեմ տեսնում Ֆեդերերին US Open-ի եզրափակչում

12:55 21.08.2019

Աշխարհի նախկին չորրորդ ռակետ, բրիտանացի Գրեգ Ռուսեդսկին նշել է ԱՄՆ-ի բաց առաջնության ֆավորիտներին: Հիմնական հանդիպումները կմեկնարկեն օգոստոսի 26-ին։

«Ակնհայտ ֆավորիտը Նովակ Ջոկովիչն է։ Ռաֆան հիանալի հանդես եկավ Մոնրեալում այս տարի և անցյալ տարի գերազանց խաղաց Տորոնտոյում: Եթե նրա ծնկի հետ ամեն ինչ կարգին լինի, ապա նա կարող է հավակնել տիտղոսին։ Ես չեմ կարող Ռոջեր Ֆեդերերին ֆավորիտ համարել, քանի որ նա ընդամենը երկու խաղ է անցկացրել US Open-ից առաջ։ Նա կարող է հասնել քառորդ եզրափակիչ կամ կիսաեզրափակիչ, բայց ես նրան չեմ տեսնում եզրափակչում։ Տիտղոսը կհաղթի Ջոկովիչը կամ Նադալը։ Սակայն հարկ է նշել նաև երիտասարդ սերունդին՝ Մեդվեդև, Դոմինիկ Տիմ: Նրանք նույնպես շատ լավն են », - թենիսիստի խոսքերը մեջբերում է Tennis World USA-ն։

US Open-ի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է:

Share |

Լրահոս

Loading...