Իտալական գրանդները կպայքարեն Լյորենտեի համար

13:13 21.08.2019

«Ինտերը» և «Նապոլին» հետաքրքրված են հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով, տեղեկացնում է Gazzetta dello Sport-ը:

Այս պահին հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակում է։ Հինգշաբթի ֆուտբոլիստի ներկայացուցիչները պետք է հանդիպում անցկացնեն «Նապոլիի» ղեկավարության հետ, որպեսզի քննարկեն ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը։ Սակայն «Ինտերը» նույնպես հույս ունի ձեռք բերել վետերանին՝ նրան առաջարկելով երկու տարվա պայմանագիր՝ յուրաքանչյուր մրցաշրջանի համար 3 միլիոն եվրո աշխատավարձով:

2019/20 մրցաշրջանում իսպանացի հարձակվողը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...