Գոռ Մալաքյան․ Ճնշում չենք զգում, մեծ ոգևորությամբ ենք սպասում վաղվա խաղին

17:54 21.08.2019

«Արարատ-Արմենիայի» բոլոր ֆուտբոլիստները մեծ ոգևորությամբ են սպասում վաղը՝ օգոստոսի 22-ին, Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Դյուդելանժի» դեմ կայանալիք խաղին։ Այս մասին այսօր կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց թիմի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։

«Ճնշում չենք զգում, ընդհակառակը շատ մոտիվացված ու կազմակերպված պիտի մոտենանք խաղին։ Ամբողջ թիմով մեծ ոգևորվածությամբ ենք սպասում վաղվա հանդիպմանը»,- ասաց Մալաքյանը, որը նշեց նաև, որ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած խաղերի փորձը վաղը, իհարկե, օգնելու է․

« Փորձը, բնականաբար, օգնում է, քանի որ որքան շատ ես միջազգային խաղերի մասնակցում, այնքան օգտակար է լինում։ Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստներն էլ փորձ ունեն, քանի որ հանդես են եկել լավ առաջնություններում։ Կարծում եմ՝ այդ փորձը մեզ կօգնի վաղը լավ արդյունք գրանցել»։

 
Share |

Լրահոս

Loading...