Անրի․ Չեմ ցանկանում լինել մարզչի օգնական, քանի որ ցանկանում եմ ինքս գլխավոր մարզիչ լինել

19:41 21.08.2019

«Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին խոստովանել է, որ ցանկանում է վերսկսել մարզչական կարիերան։

«Երբ մարզչին հեռացնում են աշխատանքից, նա ստիպված է լինում սպասել նոր հրավերների, և դա բարդ է։ Հիասթափեցնող և զայրացնող ընթացք է, քանի որ դու այլևս չունես հաջորդ խաղ, որում ցույց կտաս, թե ինչի ես ընդունակ։ Կյանքում անհաջողություններ կրելիս սկսում ես պայքարել, իսկ աշխատանքից հեռացված մարզիչները պարզապես սպասում են հաջորդ հնարավորությանը։

Ցանկանում եմ վերադառնալ մարզչական աթոռին, քանի որ սիրում եմ այս խաղը, սա իմ կյանքն է, իմ կիրքը։ Անվանեք ինձ խելագար, բայց ես սիրում եմ ֆուտբոլը և հավատում եմ, որ կարող եմ հաջողակ մարզիչ լինել։ Չեմ մտածում ցավի կամ անհաջողությունների մասին։

«Մոնակոյից» հեռանալուց հետո զանգեր ստացել եմ։ Որոշ առաջարկներ չեն համապատասխանել իմ ցանկություներին, որոշ մարդիկ ինձ առաջարկել են օգնական լինել։ Հետաքրքիր առաջարկներ էին, բայց ես չեմ կարող թողնել իմ մարզչական շտաբը։ Ես օգնականներ ունեմ, որոնք ինձ պես դադարել են աշխատել, ի՞նչ կարող եմ ասել նրանց։

Չեմ ցանկանում գլխավոր մարզչի օգնական լինել, քանի որ ինքս եմ ցանկանում գլխավոր մարզիչ լինել»,- Անրիի խոսքերը մեջբերել է The Telegraph-ը։

Share |

Լրահոս

Loading...