Աշխարհի նախկին ութերորդ ռակետ Յանկո Տիպսարևիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

10:31 21.08.2019

Աշխարհի նախկին ութերորդ ռակետ, սերբ թենիսիստ Յանկո Տիպսարևիչը 2019 թվականի նոյեմբերին կարիերան ավարտելու որոշում է կայացրել: 

«Սրանք հրաշալի 16 տարիներ էին: Երկար ներքին մտորումներից հետո, թե ինչն է կյանքի այս փուլում ինձ ավելի երջանիկ դարձնում, ես որոշում եմ կայացրել ավարտելու պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան: Ես չեմ պատրաստվում հուզիչ գրառում կատարել (դեռ), որը կհուզի բոլորիդ, քանի որ ես նախատեսում եմ խաղալ ևս մի քանի մրցաշարերում:

Բացի US Open-ից և ATP-ի մի քանի մրցաշարերից իմ վերջին մրցաշարը լինելու է Մադրիդում անցկացվելիք Դևիսի գավաթը: Գալիք տարիներին լինելու եմ ընտանիքիս կողքին, կենտրոնացած եմ լինելու մեր թենիսի ակադեմիայի և մարզչական գործունեության վրա»,-գրել է Տիպսարևիչը Facebook-յան իր էջում: 

US Open-ը մեկնարկում է օգոստոսի 26-ին: 

Share |

Լրահոս

Loading...