Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Տոկիոյի մրցաշարին

23:12 21.08.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ մասնակցելու է Տոկիոյի (Ճապոնիա) ATP-500 շարքի մրցաշարին։

Այս տեղեկատվությունը հրապարակել է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Սա լինելու է սերբ թենիսիստի առաջին մասնակցությունը Rakuten Japan Open-ին։ Մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի 5-րդ ռակետ Դանիլ Մեդվեդևն է, որը նախորդ խաղարկության եզրափակչում 6-2, 6-4 հաշվով հաղթել է Կեի Նիշիոկորիին։

Ավելի վաղ Տոկիոյում խաղալու պատրաստակամություն էին հայտնել կանադացիներ Միլոշ Ռաոնիչը և Դենիս Շապովալովը, շվեյցարացի Ստեն Վավրինկան, ճապոնացի Կեի Նիշիկորին և հարավաֆրիկացի Կևին Անդերսոնը։

Հավելենք, որ Տոկիոյի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը։

Share |

Լրահոս

Loading...