Ռեալի նորեկը կարող է տեղափոխվել Միլան

10:56 21.08.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է հեռանալ թիմից, տեղեկացնում է Fooball Italia-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», որը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին: Նախկինում նշվում էր, որ Յովիչը մինչմրցաշրջանայյին հավաքների ժամանակ չի տպավորել «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին և կարող է լքել Մադրիդը: Այս ամենի հետ մեկտեղ, սերբ հարձակվողը պատրաստ է պայքարել մեկնարկային կազմում հայտնվելու համար:

Հաղորդվում է, որ իսպանական ակումբը մտադիր չէ վաճառել իր նորեկին, չնայած այն փաստին, որ սերբը չի համարվում մեկնարկային կազմի ֆուտբոլիստը:

Յովիչը «արքայական» ակումբին միացել է գերմանական «Այնտրախտից»:

 

Share |

Լրահոս

Loading...