Մեսսին լավ շանսեր ունի Բետիսի դեմ խաղալու համար

11:11 21.08.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լավ շանսեր ունի Լա լիգայի երկրորդ տուրի «Բետիսի» դեմ խաղին մասնակցելու համար: Ավելի վաղ արգենտինացին բաց էր թողել մեկնարկային տուրի «Աթլետիկի» դեմ կայացած հանդիպումը (0-1):

Ինչպես հաղորդում է sport.es-ը, Մեսսիի վերականգնումը շատ լավ է ընթանում: Նա արդեն սկսել է մարզվել գնդակով: Երեքշաբթի 32-ամյա ֆուտբոլիստը մարզվել էր անհատական ծրագրով, թեպետ ենթադրվում էր, որ այդ ժամանակ նա արդեն մարզվելիս կլինի ընդհանուր խմբի հետ: 

Մեսսիի՝ վերջնական մասնակցության վերաբերյալ որոշում կկայացվի ուրբաթ կամ շաբաթ օրերին: Հաղորդվում է, որ արգենտինացին կարող է խաղալ մոտ 60 րոպե «Բետիսի» դեմ խաղում: 

«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը կկայանա օգոստոսի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Share |

Լրահոս

Loading...