Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

22:49 21.08.2019

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում։

Այս առավոտյան արգենտինացի հարձակվողը մարզվել է անհատական ծրագրով, սակայն արդեն երեկոյան մարզման ժամանակ եղել է ընդհանուր խմբում։

El Mundo Deportivo-ն գրում է՝ եթե առաջիկա օրերին Մեսսիի ինքնազգացողությունը չվատանա, ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել Լա Լիգայի երկրորդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Մեսսին նախամրցաշրջանային փուլում է մկանային վնասվածք ստացել, որի պատճառով չի մասնակցել ԱՄՆ-ի հավաքին և Լա Լիգայի մեկնարկային տուրի՝ «Աթլետիկի» հետ հանդիպմանը, որում կատալոնական թիմը նվազագույն հաշվով պարտություն կրեց։

Հավելենք, որ «Բարսելոնա»-«Բետիս» հանդիպումը կայանալու է օգոստոսի 25-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Share |

Լրահոս

Loading...