Պաշտոնական. Լեսթերի ֆուտբոլիստը տեղափոխվեց Մոնակո

15:18 21.08.2019

«Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանին տեղափոխվել է «Մոնակո», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆրանսիացիները մեկ մրցաշրջանով վարձակալել են 31-ամյա ֆուտբոլիստին՝ հետագայում գնելու իրավունքով։ Գործարքի այլ մանրամասներ չեն նշվում։

Սլիմանին «Լեսթերում» հանդես է գալիս 2016 թվականից։ Անգլիացիները նրան Լիսաբոնի «Սպորտինգից» գնել են 30,5 մլն եվրոյով։ Անգլիական ակումբի կազմում ալժիրցին մասնակցել է 46 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում: Սլիմանիի պայմանագիրը «Լեսթերի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:

Share |

Լրահոս

Loading...