Կեյլոր Նավասը տրանսֆերային պատուհանի ավարտին կարող է հեռանալ Ռեալից

17:33 21.08.2019

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ամեն դեպքում կարող է հեռանալ «արքայական» ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է AS-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կոստառիկացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է անձամբ Թոմաս Տուխելը։ Լիգա 1-ի երկրորդ տուրում «Ռենին» 1-2 հաշվով զիջելուց հետո ՊՍԺ-ն դարձյալ վերադարձել է Նավասին գնելու մտքին։ Եթե փարիզյան ակումբը ի վիճակի չլինի ձեռք բերել «սերուցքայինների» դարպասապահին, ապա հնարավոր է դարձյալ քայլեր ձեռնարկվի «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային գնելու համար։ 

ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլայի խաղը դուր չի գալիս Թոմաս Տուխելին, այդ իսկ պատճառով գերմանացի մասնագետը այլ տարբերակներ է փնտրում թիմի դարպասը պաշտպանելու համար։ 

Լա լիգայի մեկնարկային տուրի «Սելտայի» դեմ խաղում «Ռեալի» մեկնարկային կազմում Տիբո Կուրտուան էր, ինչը նշանակում է, որ Զինեդին Զիդանը մտադիր է հենց բելգիացուն օգտագործել որպես թիմի համար «1»։ 

Share |

Լրահոս

Loading...