Բարսելոնան Նեյմարի անվամբ մարզաշապիկներ է պատվիրել ու պատրաստվում է ֆուտբոլիստի ներկայացմանը

09:25 21.08.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը մոտ է «Բարսելոնա» վերադարձին։ Այսպիսի տեսակետ հնչել է կատալոնական ամենահայտնի ռադիոկայաններից մեկի՝ RAC1-ի եթերում։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը զգալի տեղաշարժ են կատարել բանակցություններում, սակայն խոսքը դեռևս վերջնական համաձայնության մասին չէ։ Ամեն դեպքում նշվում է, որ կատալոնական ակումբը Նեյմարի անվամբ մարզաշապիկներ է պատվիրել և պատրաստվում է բրազիլացու ներկայացմանը։ Նաև հաղորդվում է, որ Նեյմարը արդեն իսկ տեսաուղերձ է նկարահանել, որը ուղղված է «Բարսելոնայի» երկրպագուներին։ Այն հասանելի կլինի տեղափոխությունից անմիջապես հետո։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»։ Ինքը՝ Նեյմարը, ոչ մի դեպքում չի ցանկանում շարունակել մրցելույթները ՊՍԺ-ում։ 

2017 թվականի ամռանը Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվել էր «Պարի Սեն Ժերմեն»։ 

Share |

Լրահոս

Loading...