Աղբյուր․ Օկոնը մոտ է երկու տարով Ռենոյի հետ պայմանագիր կնքելուն

16:52 21.08.2019

Ֆորմուլա-1-ի ֆրանսիացի ավտոարշավորդ Էստեբան Օկոնը մոտ ժամանակներս երկու տարվա պայմանագիր կկնքի «Ռենոյի» հետ։ Այս մասին հաղորդում է Auto Bild-ը։ 

Նոր թիմում Օկոնը փոխարինելու է Նիկո Հյուլկենբերգին և դառնալու է Դանիել Ռիկարդոյի զուգընկերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Օկոնի՝ «Ռենոյի» հետ պայմանագիր կնքելը նաև կնշանակի, որ Վալտերի Բոտտասը առնվազն մեկ մրցաշրջան դեռևս կմնա «Մերսեդեսում»։ 

Ինչ վերաբերում է Նիկո Հյուլկենբերգին, ապա ավտոարշավորդի կարիերան ամենայն հավանականությամբ կշարունակվի «Հաասում», որտեղ հարցականի տակ է Ռոմեն Գրոժանի ապագայի հարցը։ 

Ֆորմուլա-1-ի հաջորդ Գրան-Պրին կանցկացվի Բելգիայում օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին։ 

Share |

Լրահոս

Loading...