Սուլշերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կծախսի Լուկակուի համար վճարված գումարը

18:25 21.08.2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվ է լինելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։ 

Օլե-Գունար Սուլշերը հնարավորություն կունենա ձմռանը տրանսֆերների վրա ծախսել 75 միլիոն ֆունտ։ Դա այն գումարն է, որը «ներաձուրիները» վճարեցին ՄՅՈւ-ին Ռոմելու Լուկակուին գնելու համար։ Ամռանը «մանկունյանցիները» բավականին մեծ գումարներ ծախսեցին Աարոն Վան-Բիսակային և Հարի Մագուայերին գնելու համար։ 

«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրերից հետո 4 միավոր է վաստակել։ Առաջին տուրում նորվեգացի մասնագետի սաները 4-0 հաշվով հաղթեցին «Չելսիին»։ Երկրորդ տուրում ՄՅՈւ-ն ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ՝ 1-1։ 

Հիշեցնենք, որ Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվել է։ Ակումբները չեն կարող նոր ֆուտբոլիստներ գնել մինչև ձմեռ, սակայն կարող են դեռևս վաճառել ֆուտբոլիստների այն երկրների թիմերին, որտեղ տրանսֆերային պատուհանը դեռևս բաց է։ 

Share |

Լրահոս

Loading...