Օզբիլիսը խզել է պայմանագիրը Բեշիքթաշի հետ. Բարձրագույն խումբ տեղափոխությունը մո՞տ է

12:46 21.08.2019

«Բեշիքթաշը» երկկող համաձայնությամբ խզել է պայմանագիրը հայազգի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, պայմանագիրը ժամանակից շուտ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։ Թուրքական ակումբը ստիպված կլինի 29-ամյա ֆուտբոլիստին վճարել 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։ 

Օզբիլիսը «Այաքսի» սան է, որտեղ հանդես է եկել 2010-2012 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Կուբան»: Մեկ մրցաշրջան Կրասնոդարի թիմում հանդես գալուց հետո, Օզբիլին ձեռք բերեց Մոսկվայի «Սպարտակը»։ 2015-ին Արազը տեղափոխվեց «Բեշիքթաշ», որտեղից հետագայում վարձավճարով տեղափոխվեց «Ռայո Վալյեկանո», «Շերիֆ» և «Վիլլեմ II»։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը ժամանակից շուտ հեռացավ հոլանդական թիմից, երբ հրաժարվեց փոխարինման դուրս գալ հանդիպումներից մեկում: 

Հիշեցնենք, որ խոսակցություններ կան Արաս Օզիբիլիսի՝ Հայաստանի Բարձարգույն խումբ տեղափոխվելու մասին: Հայկական ակումբներից հետաքրքրություն է ցուցաբերում Երևանի «Արարատը»:

Share |

Լրահոս

Loading...