Պեպեն նշել է Արսենալի նպատակները գալիք մրցաշրջանում

11:23 21.08.2019

Լոնդոնի «Արսենալի» նորեկ Նիկոլյա Պեպեն պատմել է թիմի 2019/20 մրցաշրջանի նպատակների մասին:

«Ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն, շատ լարված առաջնություն է: Իմ կարծիքով աշխարհի լավագույն առաջնությունն է։ Մեր նպատակը Եվրոպա լիգայում հաղթելն է և մենք ցանկանում ենք հասնել ավելիին, քան նախորդ մրցաշրջանում։ Ես հավատում եմ, որ մեզ մոտ կստացվի», - Պեպեի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

«Արսենալը» 24-ամյա կոտդիվուարցու համար «Լիլին» վճարել է 80 միլիոն եվրոյո: Սա «Արսենալի» տրանսֆերային ռեկորդն է:

Share |

Լրահոս

Loading...