ՊՍԺ-ն պատասխանել է Բարսելոնայի՝ Նեյմարին վարձակալելու առաջարկին

10:18 21.08.2019

ՊՍԺ-ն մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկը, որով կատալոնական ակումբը ցանկանում էր մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալել հարձակվող Նեյմարին:

Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնականացիները ֆրանսիական կողմին առաջարկել են վարձակալել բրազիլացի ֆուտբոլիստին՝ 2020-ի ամռանը 150 միլիոն եվրոյով գնելու պայմանով: Պարբերականը նշում է, որ ՊՍԺ-ն սպասում է բարելավված առաջարկի, քանի որ ցանկանում է 27-ամյա ֆուտբոլիստի համար ստանալ 250 մլն եվրո: Բացի այդ, ֆրանսիացիները ցանկանում են երաշխիքներ ստանալ «Բարսելոնայից», որ մեկ տարի անց նրանք կկարողանան միջոցներ գտնել Նեյմարին գնելու համար:

«Կապտանռնագույնները» զգալի գումարներ են ծախսել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու համար վճարելով մոտ 118 միլիոն եվրո և կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի համար՝ մոտ 71 միլիոն եվրո: 

Share |

Լրահոս

Loading...