Ռիբերին համաձայնության է հասել Ֆիորենտինայի հետ

11:29 21.08.2019

«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կարիերան կշարունակի Իտալիայի Ա սերիայում: 

Ֆրանսիացի ֆուտբոլիստը համաձայնության է հասել իտալական «Ֆիորենտինայի» հետ: Արդեն այսօր Ռիբերին ժամանելու է Ֆլորենցիա գործարքը ավարտին հասցնելու համար: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերին պայմանագիր է կնքելու տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով: Արդյունավետ գործողությունների դեպքում 36-ամյա ֆուտբոլիստը հավելյալ բոնուսներ է ստանալու: 

Ռիբերիի ծառայություններով հետաքրքրված էին նաև ռուսական մի շարք ակումբներ ի դեմս Մոսկվայի «Սպարտակի», «Դինամոյի» և «Լոկոմոտիվի»: Ամեն դեպքում ֆուտբոլիստը ընտրեց Իտալիայում կարիերան շարունակելու տարբերակը: 

Share |

Լրահոս

Loading...