Ֆրանկ Ռիբերին ժամանել է Իտալիա (լուսանկար)

13:42 21.08.2019

Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»:

Այսօր ֆրանսիացին ժամանել է Ֆլորենցիա, որտեղ նրան դիմավորել են իտալական թիմի ներկայացուցիչներ Ջանկարլո Անտոնիոնին և Դարիո Դայնելին։ 36-ամյա կիսապաշտպանը, դուրս գալով ինքնաթիռից, հագել է իր նոր թիմի մարզաշապիկը և վերցրել ակումբային շարֆը:

Վաղը երեկոյան «Ֆիորենտինան» կանցկացնի ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը։

Share |

Լրահոս

Loading...