Ռիվալդո․ Ռոնալդուի համար հիանալի կլինի, եթե Նեյմարը տեղափոխվի Յուվենտուս

21:37 21.08.2019

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարի՝ «Յուվենտուս» հավանական տեղափոխության մասին։

«Հիանալի կլինի, եթե Ռոնալդուն և Նեյմարը թիմակիցներ դառնան։ Կարծում եմ, որ Կրիշտիանուի համար հրաշալի կլինի, եթե Նեյմարը նրա կողքին լինի։ Նեյմարը նրան կօգնի ավելի շատ գոլեր խփել»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերել է Goal.com-ը։

Նեյմարը վաղուց ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղեկացրել է նախքան ամառային տրանսֆերային պատուհանի փակվելն ակումբը փոխելու ցանկության մասին։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ բրազիլացու տրանսֆերին հավակնում են «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալը» և «Յուվենտուսը»։

Share |

Լրահոս

Loading...