Ֆեդերեր․ Ես քիչ եմ քրտնում խաղերի ընթացքում

16:28 21.08.2019

Մեծ Սաղավարտի մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե քանի անգամ է հանդիպումների ընթացքում փոխում իր մարզաշապիկները։ 

«Ես հայտնի եմ նրանով, որ քիչ եմ քրտնում խաղերի ընթացքում։ Այդ իսկ պատճառով ես շատ հաճախ չեմ փոխում իմ շապիկները խաղի ընթացքում։ Ամեն դեպքում ամենաշատ մարզաշապիկները, որ օգտագործել եմ հանդիպումների ժամանակ եղել են 6-7 հատ։ Մենք պարբերաբար փոխում ենք մեր պարագաները, դրա համար էլ կորտ ենք դուրս գալիս այդպիսի մեծ պայուսակներով, ասես օդանավակայանում լինենք։

Կյանքումս միշտ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով․ լավ է կարևոր լինելը, բայց կարևոր է լավ լինելը։ Պետք է միշտ հիշես քո արմատները, լինես ընտանիքիդ և ընկերներիդ կողքին, այդ պարագայում նրանք էլ քո կողքին կլինեն, երբ քեզ համար դժվար ժամանակներ լինեն»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում tennispanorama.com-ը։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին մեկնարկում է Ամերիկայի բաց առաջնությունը։ Ռոջեր Ֆեդերերը այդ մրցաշարում հաղթող է ճանաչվել հինգ անգամ։ 

Share |

Լրահոս

Loading...