Պաշտոնական․ Չելսիի պաշտպանը կես մրցաշրջան կխաղա Ռոմայում

22:38 21.08.2019

«Չելսիի» պաշտպան Դավիդե Ձապակոստան վարձակալությամբ համալրել է «Ռոմայի» կազմը։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։

Ձապակոստան «Ռոմայում» հանդես կգա կես մրցաշրջան՝ մինչև 2020 թվականի հունվար։ Վարձակալության ավարտից հետո «Ռոման» կունենա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք։

Արդեն հայտնի է, որ 27-ամյա պաշտպանը «Ռոմայում» խաղալու է «2» համարի մարզահագուստով։

«Ինձ համար մեծ մոտիվացիա է նման մեծ ակումբում խաղալու հնարավորությունը։ Անհամբերությամբ եմ սպասում նոր թիմակիցներիս հետ մարզումներին»,-ասել է «գայլերի» նորեկը։

Share |

Լրահոս

Loading...