Ռոման ընտրություն կկատարի Ռեալի և ՄՅՈւ-ի պաշտպանների միջև

12:30 21.08.2019

«Ռոման» շարունակում է փնտրել պաշտպանության կենտրոնի ուժեղացման տարբերակներ, հաղորդում է Calciomercato-ն։

Պարբերականի տեղեկություններով՝ այժմ «գայլերի» շորթ-լիսթում երկու հիմնական թեկնածուներ են՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկոս Ռոխոն և Մադրիդի «Ռեալից» Նաչո Ֆերնանդեսը: Արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, իսկ իսպանացունը՝ 25 միլիոն։

Ավելի վաղ «Ռոման» փորձել էր գնել Թոբի Ալդերվեյրելդին («Տոտենհեմ») և Դեյան Լովրենին («Լիվերպուլ»), սակայն այդ ֆուտբոլիստների տրանսֆերների շուրջ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին:

Share |

Լրահոս

Loading...