Ռոմայի դարպասապահը կարող է տեղափոխվել Ռուսաստան

14:43 21.08.2019

«Ռոմայի» դարպասապահ Ռոբին Օլսենը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում:

Այժմ իտալական ակումբը դիտարկում է մի շարք ֆուտբոլիստների վաճառքի հնարավորությունը և 29-ամյա շվեդը նրանց թվում է։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։ Հնարավոր գործարքի մանրամասները չեն հաղորդվում։

Օլսենը կարիերան սկսել է հայրենիքում, որտեղ 2007-2015 թվականներին հասցրել է խաղալ չորս ակումբներում, որոնցից վերջինը դարձել է «Մալմյոն»: Այնուհետև դարպասապահը մեկնել է Հունաստան՝ պայմանագիր կնքելով ՊԱՕԿ-ի հետ։ 2016 թվականին Ռոբինը տեղափոխվել է «Կոպենհագեն»՝ սկզբում վարձակալությամբ, ապա՝ մշտական հիմունքներով։ 2018-ի ամռանը նրան ձեռք բերեց «Ռոման», որը փոխարինող էր փնտրում «Լիվերպուլ» տեղափոխված Ալիսոն Բեքերին։

Անցած մրցաշրջանում Օլսենը իտալական Սերիա Ա-ում անց է կացրել 27 հանդիպում, որոնցում բաց է թողել 42 գնդակ: 

Share |

Լրահոս

Loading...