Ռոնալդու. Այժմ ցանկացած խաղացող ոչինչ չանելով արժե 100 միլիոն

09:38 21.08.2019

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացասաբար է արտահայտվել ժամանակակից ֆուտբոլում տրանսֆերների գնի աճի մասին: Նրա խոսքով՝ խաղացողների գները շատ բարձր են։

«Ժամանակակից ֆուտբոլում դժվար է հաշվարկներ կատարել։ Մեծ խաղադրույք է արվում պոտենցիալի վրա: Ֆուտբոլը հիմա տարբերվում է անցյալի հետ համեմատած։ Եթե մի կողմ թողնենք Ժոաո Ֆելիշի տեղափոխությունը, այժմ ցանկացած ֆուտբոլիստ արժե 100 միլիոն, նույնիսկ ոչինչ ցույց չտալով։ Ֆուտբոլում փողի դերը շատ է մեծացել։ Պաշտպանն ու դարպասապահն այժմ կարող են 70-80 մլն դոլար արժենալ, ես դրա հետ համաձայն չեմ, բայց դա այն աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք և պետք է հարգենք այն», - Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն՝ վկայակոչելով պորտուգալական TVI հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ 19-ամյա Ժոաու Ֆելիշը Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո» 126 միլիոն եվրոյի դիմաց և դարձել պատմության ամենաթանկ պորտուգալացի ֆուտբոլիստը: 

Share |

Լրահոս

Loading...