Ռոնալդու․ Հնարավոր է՝ մյուս տարի ավարտեմ կարիերաս

09:12 21.08.2019

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերան ավարտելու մասին։ Պորտուգալացի ֆուտբոլիստը դեռևս հստակ չգիտի, թե երբ դա տեղի կունենա, սակայն չի բացառում նաև հաջորդ տարվա տարբերակը։ 

«Ներկա պահին ես փորձում եմ չմտածել այդ մասին։ Հնարավոր է հաջորդ տարի ավարտեմ կարիերաս, բայց և կարող եմ խաղալ մինչև 40-41 տարեկանը։ Ես չգիտեմ։

Ես միշտ ասել եմ, որ գլխավորը պահը վայելելն է։ Դա գերազանց նվեր է, և ես շարունակելու եմ վայելել այս ամենը»,-Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Goal-ը։ 

Կրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականից հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում։ Մինչ այդ նա 2009-2018 թվականների ընթացքում խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ 

Share |

Լրահոս

Loading...