Դե Ռոսսի․ Ինյեստան պատմության ամենակատարյալ կիսապաշտպանն է

21:11 21.08.2019

«Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ Դանիելե Դե Ռոսսին հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռիկելմեի հետ և միևնույն ժամանակ նշել է, որ Անդրես Ինյեստային համարում է ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպանը։

«Արդեն հանդիպել եմ Մարադոնայի հետ, իսկ այժմ ցանկանում եմ հանդիպել Ռիկելմեին։ Ես նրա նկարն օգտագործում եմ որպես ետնանկար թիմակիցներիս հետ WhatsApp-ի խմբում։

Միայն Ինյեստան է Ռիկելմեից լավը։ Անդրեսը պատմության ամենակատարյալ կիսապաշտպանն է»,- իտալացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերել է Football Italia-ն։

Share |

Լրահոս

Loading...