Սալահ․ Ինձ դուր չի գալիս VAR-ը․ ես սիրում եմ ֆուտբոլը մրցավարների սխալներով ու ֆուտբոլիստների ագրեսիվությամբ

17:24 21.08.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է VAR համակարգի վերաբերյալ իր տեսակի մասին։ Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից սկսած համակարգը գործում է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայում։ 

«Ինձ դուր չի գալիս VAR-ը։ Պատասխանս միշտ սա է լինելու այս հարցի վերաբերյալ։ Ես սիրում եմ ֆուտբոլը այնպես, ինչպեն նա կա՝ մրցավարների սխալներով, ու երբեմն ագրեսիայի դրսևորմամբ ֆուտբոլիստների կողմից։ Այո՛, պետք է խնայել ֆուտբոլիստներին վտանգավոր խաղից, ու ես կարծում եմ, որ VAR-ի օգտագործման գլխավոր պատճառը հենց դա է։ Ես ընդունում եմ ֆուտբոլը մրցավարների սխալներով և այլ բաներով։ Դա թույլ է տալիս ֆուտբոլին ավելի գրավիչ լինել»,-Սալահի խոսքերն է մեջբերում CNN-ը։ 

Եգիպտացի ֆուտբոլիստը նաև վստահեցրել է, որ VAR համակարգի օգտագործումից հետո իր դեմ խաղի կանոնները խախտելու համար ավելի հաճախ է 11-մետրանոց նշանակվելու։ 

ԱՊԼ-ի մեկնարկային երկու տուրերում «Լիվերպուլը» երկու հաղթանակ է տարել։ «Մերսիսայդցիները» նաև նվաճել են ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը՝ առավելության հասնելով «Չելսիի» նկատմամբ։ 

Share |

Լրահոս

Loading...