Սալահը պատմել է՝ ինչ է մրցաշրջանի մեկնարկից առաջ ասել Կլոպը

14:55 21.08.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը պատմել է, ինչ է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի մեկնարկից առաջ իր սաներին:

«Շարունակեք ջանասիրաբար աշխատել։ Եթե դուք ցանկանում եք հաղթել որևէ այլ բան, ապա պետք է ավելի շատ աշխատեք, քան նախորդ մրցաշրջանում և միևնույն ժամանակ մնաք համեստ: Այո, Չեմպիոնների լիգան հետևում է։ Դա եղել է անցած մրցաշրջանում, այնպես որ մոռացեք դրա մասին: Կռվեք նոր տիտղոսների համար այս մրցաշրջանում:

Եթե դու խաղում ես «Լիվերպուլի» նման ակումբում, քեզնից միշտ շատ բան են սպասում, դուպետք է պարտադիր հաղթես ինչ-որ բան: Ֆուտբոլում միշտ այդպես է։ Մարդիկ ցանկանում են, որ իրենց ակումբը տիտղոսներ նվաճի», - Սալահի խոսքը մեջբերում է Mirror-ը:

«Լիվերպուլը» երկու տուրից հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ունենալով 6 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Արսենալին»:

Share |

Լրահոս

Loading...