Պաշտոնական․ Սթարիջը կարիերան կշարունակի Թուրքիայում

19:28 21.08.2019

«Տրաբզոնսպորը» պաշտոնապես հայտարարել է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Դանիել Սթարիջի տեղափոխության մասին։

Կողմերը 3-ամյա պայմանագիր են կնքել, որի ֆինանսական կողմի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սթարիջը տարեկան ստանալու է 3 մլն եվրո աշխատավարձ։

Նախորդ մրցաշրջանում Դանիել Սթարիջը 27 հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» կազմում, դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ամռանը լրացավ ֆուտբոլիստի՝ մերսիսայդցիների հետ պայմանագրի ժամկետը, ինչից հետո նա ձեռք բերեց ազատ գործակալի կարգավիճակ։

Կարիերայի ընթացքում Սթարիջը խաղացել է նաև «Մանչեսթեր Սիթիում», «Չելսիում», «Բոլթոնում» և «Վեսթ Բրոմվիչում»։

Share |

Լրահոս

Loading...