Մ19․ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում հաղթեց Լիբանանին

19:56 21.08.2019

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպում է անցկացրել Լիբանանի Մ19 ընտրանու հետ։

Ռաֆայել Նազարյանի՝ Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումից հետո մեր ընտրանին առաջին հանդիպումն անցկացրեց և 2-0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 67-րդ րոպեին բացեց Նարեկ Աղասարյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։ Երկրորդ գոլը 2 րոպե անց խփեց Ժիրայր Շաղոյանը։

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`

1. Հարություն Մելքոնյան, 4. Արման Ղազարյան, 15. Կարեն Մուրադյան, 5. Պետրոս Մանուկյան, 13. Վոլոդյա Սամսոնյան, 7. Սերգեյ Մկրտչյան, 6. Նարեկ Աղասարյան, 3. Արսեն Գալստյան (19. Ռադիկ Սարգսյան, 65՚), 10. Ժիրայր Շաղոյան (17. Հայկ Ղևոնդյան, 90՚), 8. Միշա Միրզոյան (21. Պատվական Ավետիսյան, 83՚), 11. Նարեկ Գրիգորյան (9. Արամ Քոլոզյան, 73՚)։

Հավելենք, որ Հայաստանի և Լիբանանի Մ19 հավաքականները ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն օգոստոսի 23-ին։

 

Share |

Լրահոս

Loading...