Վարանը չի ուզում ընդգրկվել Նեյմարի գործարքում

00:04 21.08.2019

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը հետաքրքրված չէ ՊՍԺ տեղափոխությամբ։ Այս մասին գրում է ESPN-ն։

Ֆրանսիացին չի ուզում ընդգրկվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերում, նրան ամեն ինչ գոհացնում է Մադրիդում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբն ուզում է ստանալ Վարանին կամ Վինիսիուսին Նեյմարի տրանսֆերի շրջանակում։

Նախորդ մրցաշրջանում Վարանը մասնակցել է Լա Լիգայի 32 խաղի ու խփել 2 գոլ։  

 

 

Share |

Լրահոս

Loading...