Յուժնի. Չի կարելի բացառել, որ Մեդվեդևը կհաղթի US Open-ը

12:04 21.08.2019

Աշխարհի նախկին ութերորդ ռակետ, ռուս Միխայել Յուժնին գնահատել է իր հայրենակից Դանիլ Մեդվեդևի արդյունքները, ով Ցինցինատիի Մասթերսում հաղթելուց հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է հինգերորդ հորիզոնական: 

«Ես չէի սպասում, որ արդեն այս տարի Դանիլը կհայտնվի թոփ-5-ում: Կարծում եմ՝ նա լավ է անցկացրել նախորդ մրցաշրջանը, սակայն այս տարի նա ուղղակի գերազանցել է սպասելիքները: Նա կարող էր հաղթել Մասթերս շարքի մրցաշար, բայց խաղալ նման բարձր մակարդակով երեք անընդմեջ մրցաշարերում, խաղալ երկու Մասթերսների եզրափակիչներում դա ինձ համար անակնկալ էր: Տեսնելով Մեդվեդևի արդյունքները, չի կարելի բացառել, որ նա կհաղթի US Open-ը»,-Յուժնիի խոսքերն է մեջբերում РБК-Спорт-ը: 

Հիշեցնենք, որ Ցինցիատիի Մասթերսի եզրափակչում Մեդվեդևը երկու սեթում հաղթեց Դավիդ Գոֆենին և նվաճեց կարիերայի առաջին Մասթերս-1000 շարքի տիտղոսը: 

Օգոստոսի 26-ին մեկնարկում է տարվա չորրորդ Grand Slam-ը՝ Ամերիկայի բաց առաջնությունը: 

Share |

Լրահոս

Loading...