Սարին բաց կթողնի Յուվենտուսի առաջիկա հանդիպումները

21:14 22.08.2019

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին բաց կթողնի թիմի՝ Սերիա Ա-ի 2019/20 խաղարկության մեկնարկային երկու խաղերը։ 

Մարզիչը բուժվում է թոքաբորբից և չի կարող մարզադաշտից վերահսկել թիմի խաղը։ Օգոստոսի 24-ին «Յուվենտուսն» արտագնա հանդիպում է անցկացնելու «Պարմայի» հետ, իսկ մեկ շաբաթ անց հյուրընկալելու է «Նապոլիին», որը Սարին մարզել է 2015-2018 թվականներին։

Մաուրիցիո Սարիի մոտ թոքաբորբ է ախտորոշվել մի քանի օր առաջ։ Այսօր 60-ամյա մասնագետը կրկին բուժզննում է անցել, որ մարզչի մոտ դրական առաջընթաց է ցույց տվել։

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ չնայած հիվանդությանը՝ Սարին այսօր եղել է ակումբի բազայում և համակարգել է աշխատանքը։

Share |

Լրահոս

Loading...