Տոմպսոն. Կարիերաս ավարտելուց հետո գուցե զբաղվեմ կիբերսպորտով

15:51 22.08.2019

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպան Կլեյ Տոմպսոնը նշել է, որ բասկետբոլիստի կարիերան ավարտելուց հետո հնարավոր է զբաղվի կիբերսպորտով: 

«Ես սիրում եմ համակարգչային խաղեր ու մեծ հաճույք եմ ստանում դրանցից: Հիմնականում ես շատ եմ խաղում: Այդպես էր դպրոցում և համալսարանում սովորելու տարիներին: Ծնողներս փորձում էին սահմանափակել էկրանի դիմաց իմ անցկացրած րոպեները: Կիբերսպորտը զարգանում է օր օրի, ու ես չեմ բացառում, որ կարիերաս ավարտելուց հետո հենց կիբերսպորտով կզբաղվեմ»,-Տոմպսոնի խոսքերն է մեջբերում Reddit-ը: 

«Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» պաշտպանը նաև նշել է, որ չի ցանկանում իր հայտարարությամբ անհարգալից վերաբերմունք ցույց տալ կիբերսպորտի պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ: Տոմպսոնը նշել է, որ իրեն կիսապրոֆեսիոնալ է համարում կիբերսպորտում: 

Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչում «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» ընդհանուր 2-4 հաշվով պարտվեց «Տորոնտո Ռեպտորսին»: 

Share |

Լրահոս

Loading...