Մահացել է Գանայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ժունիոր Ագոգոն

16:26 22.08.2019

Մահացել է Գանայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ժունիոր Ագոգոն: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Ագոգոն 40 տարեկան էր: Կարիերան ավարտելուց ընդամենը երկու տարի անց գանացի ֆուտբոլիստը գլխուղեղի կաթված էր ստացել, ինչից հետո նրա առողջական վիճակը գնալով վատթարանում էր: Ագոգոն մահացել է հինգշաբթի օրը Լոնդոնում:

Կարիերայի ընթացքում Ժունիոր Ագոգոն հանդես է եկել մի շարք անգլիական և ամերիկյան ակումբներում: Մասնավորապես, 2006-2008 թվականներին նա պաշտպանել է «Նոթինգեմ Ֆորեսթի» գույները: 

Գանայի ազգային հավաքականի կազմում Ագոգոն հանդես է եկել 2006-2209 թվականների ընթացքում: Ազգային թիմում մասնակցած 27 խաղերում հարձակվողը 12 գոլի հեղինակ էր դարձել: 

Share |

Լրահոս

Loading...