Sinquefield Cup. Արոնյանը 5-րդ տուրում հաշտություն կնքեց Մամեդյարովի հետ

10:03 22.08.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի հինգերորդ տուրում ուժերը չափեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։

Արոնյանը խաղում էր սպիտակներով: 54-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Նախորդ չորս տուրերում Արոնյանը կրել է մեկ պարտություն և գրանցել չորս ոչ ոքի:

Հինգերորդ տուրի մյուս հանդիպումները.

Մագնուս Կառլսեն - Սերգեյ Կարյակին՝ ոչ ոքի 

Լիրեն Դինգ -  Անիշ Գիրի՝ 1-0

Յան Նեպոմնյաշիյ - Հիկարու Նակամուրա՝ 1-0

Ուեսլի Սո - Ֆաբիանո Կարուանա՝ ոչ ոքի

Մաքսիմ Վաշիե-Լագրաս - Վիշվանաթան Անանդ՝ ոչ ոքի

Այս պահի դրությամբ Արոնյանը վաստակած 2 միավորով զբաղեցնում է նախավերջին հորիզոնականը: Հաջորդ տուրում Լևոնի մրցակիցը կլինի ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինը:

Share |

Լրահոս

Loading...