Նոր «100 միլիոնանոցը». 8 թոփ ակումբներ ցանկանում են ձեռք բերել գերմանացի տաղանդին

14:26 22.08.2019

«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերտցի տրանսֆերային արժեքը հաջորդ ամռանը կարող է կազմել 100 միլիոն եվրո, հաղորդում է Sport1-ը։

20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են առնվազն 8 ակումբներ՝ «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը»: Սպասվում է, որ 2020 թվականի ամռանը Հավերտցը կվաճառվի լևերկուզենցիների համար ռեկորդային գումարով։ Նա դեռ ոչ մի ակումբի, այդ թվում՝ մյունխենցիների հետ նախնական պայմանավորվածություն չունի։ Այնուամենայնիվ, «Բավարիան» վատ շանսեր չունի, քանի որ կողմերը հաճախ են շփվում։ Ինչ վերաբերում է ֆուտբոլիսին, Հավերտցը մանկուց համակրում է «Բարսելոնային» ։

Իտալիա («Յուվենտուս») և Ֆրանսիա (ՊՍԺ) տեղափոխության տարբերակները բացառվում են:

Share |

Լրահոս

Loading...