Կովաչ․ Կոուտինյոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

19:41 22.08.2019

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը գովասանքով է խոսել թիմի նորեկ Ֆիլիպե Կոուտինյոյի մասին։

«Կոուտինյոն դեռևս չի մասնակցում ընդհանուր խմբի մարզումներին։ Մենք նախ ցանկանում ենք կարգի բերել նրա մարզավիճակը և չենք ցանկանում ռիսկի դիմել։ Ֆիլիպեն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է և շատ համեստ մարդ։ Ցանկանում ենք՝ նա շուտ հարմարվի թիմին։

Ինչ վերաբերվում է Պերիշիչին՝ նա նույն մարզավիճակում է, ինչ մեր ֆուտբոլիստները, քանի որ Ֆիլիպեից շուտ է սկսել մարզվել։ Շատ ուրախ եմ, որ նա ևս մեր թիմում է»,- Կովաչի խոսքը մեջբերել է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։

Share |

Լրահոս

Loading...