Dota 2, FIFA 19 և World of Tanks-ը կարող են ներառվել դպրոցական ծրագրի մեջ

13:01 22.08.2019

Ռուսական «Համացանցի զարգացման ինստիտուտը» (ИРИ) ընտրել է կիբերսպորտի առարկաները, որոնք կարող են ֆակուլտատիվ կերպով ուսումնասիրվել դպրոցներում:

РБК-ի փոխանցմամբ՝ նախարարությանը հասցեագրվել է նամակը, որը պարունակում է հետևյալ համակարգչային խաղերի ցանկը՝ Dota 2, Hearthstone, Dota Underlords, FIFA 19, World of Tanks, Minecraft և CodinGame: Գրեթե բոլորը համընդհանուր ճանաչում ունեցող խաղեր են, որոնց շրջանակներում անցկացվում են միջազգային և ազգային մրցաշարեր, այդ իսկ պատճառով փաստաթղթի հեղինակը պնդում է իր առաջարկի հիմնավոր լինելու մեջ:

Խաղերի ընտրության գլխավոր չափանիշները եղել է մեծ տարածվածությունը և նախագծողների կողմից խաղերի պարբերաբար թարմացումը: 

«Կարևոր չափանիշներ է համարվում նաև 14+ տարիքային կոնտենտի համապատասխանությունը, որպեսզի ապահովվի երեխաների հոգեբանական առողջությունը, ինչպես նաև համապատասխանությունը կիբերսպորտի վաղուց եկած չափանիշներին», – ասված է նամակում: 

Փորձագետները կարծում են, որ կիբերսպորտային խաղերը զարգացնում են երեխայի թիմային խաղի, ռազմավարական մտածողության, տրամաբանության, արագ արձագանքնման և ստեղծագործական կարողությունները:

Share |

Լրահոս

Loading...