Ջոկովիչը առաջին անգամ կմասնակցի Տոկիոյի մրցաշարին

09:43 22.08.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ մասնակցելու է ATP 500 շարքի Տոկիոյի մրցաշարին: Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: 

Նախկինում սերբ թենիսիստը ոչ մի անգամ չի մասնակցել Rakuten Japan Open-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը ռուս Դանիլ Մեդվեդևն է, ով նախորդ տարի եզրափակչում 6-2, 6-4 հաշվով առավելության է հասել Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյ Նիշիկորիի նկատմամբ: Հետաքրքրական է, որ Մեդվեդևը դեռևս չի հայտարարել տիտղոսը պաշտպանելու պատրաստակամության մասին: 

Ավելի վաղ Տոկիոյի մրցաշարին մասնակցելու մասին հայտարարել էին կանադացիներ Միլոշ Ռաոնիչը և Դենիս Շապովալովը, շվեյցարացի Ստեն Վավրինկան, ճապոնացի Կեյ Նիշիկորին և ՀԱՀ-ի ներկայացուցիչ Կևին Անդերսոնը: 

Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում: 

Share |

Լրահոս

Loading...