Ինտերը համաձայնել է Իկարդիին վաճառել Նապոլիին

00:12 22.08.2019

Corriere dello Sport-ը հայտնում է, որ Միլանի «Ինտերը» համաձայնել է վաճառել թիմի հարձակվող Մաուրո Իկարդիին «Նապոլիին»:

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբը արգենտինացու տրանսֆերը վաճառելու է 65 մլն եվրոյով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իկարդին ավելի շատ կողմ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու տարբերակին:

Եթե հարձակվողը տա իր համաձայնությունը, ապա նրա գործակալը՝ Վանդա Նառան, կսկսի զբաղվել խաղացողի՝ անձնական պայմանագրի կետերի քննարկմամբ:

Իկարդին «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս 2013 թվականից:

Share |

Լրահոս

Loading...